Արտաշատի ոստիկանները կանխել են գողությունը. երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի տարածքում ծառայություն կատարելիս, գողության կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի:

Բաժնում նրանք խոստովանել են, որ ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից նկատվել և բերման են ենթարկվել:

Անձնական զննությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ: Բերման ենթարկվածները հայտնել են, որ գործիքները վերցրել էին սուրճի ապարատները բացելու նպատակով:
Հայտնաբերված իրերը վերցվել են փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ