Հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

Հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը, ով ծառայում էր Արցախում և 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:

Դավիթի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 19-ին, 13:30-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Զոհվածների թիվը, այս պահի դրությամբ, 3705 է, անհայտ կորածների թիվը 268 է, ունենք հաստատված տվյալ 60 գերու մասին եւ վարկած՝ եւս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։

Այս մասին Հանրային ՀԸ «Հայաստանն ընտրում է» խորագրով բանավեճի ընթացքում հայտնել էր  Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ ընդդիմությունը պարբերաբար ուռճացնում են զոհվածների եւ գերիների թվերը։

Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ օրս վերադարձվել է 89 գերի, որոնցից 6-ը գերեվարվել են մինչեւ պատերազմը։ Ն․Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին հանձնվել է ականապատ քարտեզների միայն մի փոքր մասը, եւ քարտեզները գերիներով չեն փոխանակվել, այլ հումանիտար քայլին պատասխանել են հումանիտար քայլով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ