Վրաստանում կորոնավիրուսից նորածին է մահացել. ևս 2-ի վիճակը ծանր է

Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում, փոխանցում է ALIQ-ը:

Առկա տեղեկատվության համաձայն, նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:

Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ