«11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 միլիոն եվրո…»․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։

Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100․000-ը։

Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր , Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։

Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։ Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ