Ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, այնուհետև եկեղեցու բակում այրել է Կոլումբիայի դրոշը

Ֆեյսբուքյան օգտատեր Էռնա Ասլանյանը տեսանյութ է հրապարակել, որում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում ժամերգության ժամանակ ներս է մտնում մի ադրբեջանցի, ուղիղ եթեր է մտնում ՝ ծաղրի ենթարկելով եկեղեցում գտնվողներին:

Նա ադրբեջաներեն ինչ-որ տեքստեր է արտաբերում, այնուհետև տալիս է Արցախի անունը՝ նշելով՝ Ղարաբաղ բիզիմդիր՝ Ղարաբաղը մերն է:

Դուրս գալով եկեղեցուց, նա այրում է հայկական եռագույնը:

Դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ: Վրաստանի իրավապահ մարմինները դեպքով զբաղվում են՝ փորձելով գտնել ադրբեջանցուն, ով Վրաստանի քաղաքացի չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ