Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։

«Շնորհակալություն, Բելգիա: Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը:

Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ