Օդաչուին հաջողվել է անհավանական պայմաներում վայրէջք կատարել վնասված ինքնաթիռով` փրկելով 127 մարդու կյանք

Ազգությամբ հայ Ուկրաինայի օդաչու Ալեքսանդր Ակոպովը, ով հուլիսի 27-ին  Ստամբուլ- Էրջան չվերթն իրականացնելիս 1200 մետր բարձրության վրա հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի պատճառով վայրէջք էր կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում։

Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ: 121 ուղևորի և ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմի կյանք փրկած Ակոպովը հերոսացավ Թուրքիայում, սակայն մինչ այդ ոչ ոք չէր հավատում, որ օդանավը բարեհաջող վայրէջք կկատարի և կխուսափի կանխատեսվող դժբախտությունից:

Նա խոստովանել, որ որևէ արտառոց բան չի զգացել այդ պահին և ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտքը:

«Սկզբնական շրջանում ես գրեթե ոչինչ չէի զգում, կար որոշակի հետվայրէջքային հուզմունք: Իհարկե, կատարվածն ինձ տհաճ էր, բայց որևէ գերբնական բան չզգացի: Շարունակում էի կատարել իմ աշխատանքը:

Վայրէջքից ու ուղևորների դուրս գալուց հետո զննեցի օդանավն ու գրանցեցի, թե որ հատվածներն են վնասված: Դրանից հետո աշխատակազմի հետ միասին մենք գնացինք մնացած պարտադիր գործողություններն իրականացնելու», — պատմել է Ակոպովը:

Այս միջադեպից հետո, ըստ նրա, նա դարձել է հայտնի, իրեն սկսել են երախտագիտության խոսքեր գրել սոցցանցերում։ Ակոպովը պատմել է նաև, որ հայտնվել են իր հին ընկերները, որոնց մասին նա չէր լսել մոտ 30 տարի։

Որոշ լրատվամիջոցներ նշում են օդաչուի հայ լինելու մասին։ Նաև նշվում է, որ նա Դոնեցկի նախկին բնակիչ է։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց և Դոնեցկի օդանավակայանի ավերվելուց հետո նա մեկնել է արտերկիր՝ աշխատելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ