Գերութունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին գրառում է կատարել

Գերութունից վերադարձած Էրիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով երեկ սոցցանցերում աղմուկ բարձրացրած լուսանկարը:

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել բնականաբար չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրեկան նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մին9 օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ’ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս:

Այս հանդիպումն ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորղի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մին9 օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»,-գրել էնա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ