«61.8 մլրդ դրամ է ծախսվել արցախցի հայրենակիցներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար…».Մհեր Գրիգորյան

Այս պահի դրությամբ Արցախին օգնություն ցուցաբերելու նպատակով սոցիալական բլոկով փաստացի ծախսել ենք 61.8 մլրդ դրամ։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` մոտ 104 հազար շահառու արդեն չորրորդ անգամ է օգտվում սոցիալական միջոցառումից։

«Սոցիալական միջոցառումները շարունակվելու են և հասնելու մոտ 80 միլիարդի, որովհետև սկզբունք ունենք, որ վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ մինչև բնակարանով ապահովենք մեր տեղահանված հայրենակիցներին։ Երկրորդ բլոկն Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները և իրավաբանական անձանց գույքային վնասներն են, որով հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց առավելագույնս արդյունավետ այդ խնդիրը լուծել։ Այդ գործիքի ազդեցությունը բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բնակարանով ապահովելու համար պետք է մոբիլիզացվի մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը երեք տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ