ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երեք հարցերի քննարկումն ավարտվեց և քվերակության արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունվեցին երեք նախագծեր։

Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 74 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ համաձայն նախագծի հիմնավորման, սույն օրենքի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Եվ Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց․
«Այս պահից սկսած, պատգամավորները երեք ժամ ունեն գրավոր առաջարկների համար, այնուհետև գլխադասային հանձնաժողովները ևս առավելագույնը երեք ժամ ունեն՝ եզրակացություն տալու համար, որից հետո նորից կհանդիպենք դահլիճում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ