«Խորհրդրանական ընտրություններից հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն` ինչ մենք կանխատեսում էինք…». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ»,- այս մասին այսօր գհործադիրի նիստի նախաբանում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությանը և տարածաշրջանում ապակայունացմանը:

«Մանդատ ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանայնին կոմունիկացիաների բացում, տարածարշջանային կայունության ու տևական կայունության հաստատում: Խորհրդրանական ընտրություններից հետո սակայն տեղի ունեցավ և տեղի է ունենում այն ինչ  մենք կանխատեսում էինք: Ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղսիրական հայտարարությունների ամեն ինչ անելու է տարածարջանում խաղաղության խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է` ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ ե խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու ինչի դրսևորումները մենք տեսնում են վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ