Երևանում և մարզերում ժամեր շարունակ կդադարեցվի գազամատակարարումը․ հասցեներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Հացավան, Գեղարդ գյուղերի և Ձորաղբյուր գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղերի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին» ՍՊԸ-ի, սեփականատեր Ալավերդյան Հովհաննեսի, «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ», «Ծովածոց», «Նոյ Լենդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը և Այրիվան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի առանձնատների գազասպառողների, Տանձաղբյուրի փողոցի թիվ 2 4/1, 29, 9, 40, 31, 38, 21, 34/1, 5, 18/2, Սարալանջի փողոցի թիվ 1, 4–1, 3 հասցեներում, Նոր թաղ թաղամասում գտնվող հանրային օբյեկտների և կազմակերպությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Ծաղկաձորի երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ երեխաների հանգստյան ճամբարի, Ծաղկաձորի քաղաքապետարանի գազամատակարարումը: Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան և Վ.Աղբյուրակ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Կդադարեցվեն նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքով, Սահյան, Ս.Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակմած թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ