Ո՞վ է այսօր անհետացած մայորը


Այսօր կnրած զինծառայողներից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից, գյումրեցի մայոր Արթուր Նալբանդյանն է։

Մայորի ընտանիքը կապվել է տեղեկացնելով, որ երեկվանից իրենց որդու հետ կապի դուրս գալ չի հաջողվում։ Եվ քիչ առաջ միայն մամուլի հրապարակումներից են տեղեկացել, որ նրան փնտրում են։Կինը՝ Նարինեն, փոխանցեց, որ ամուսինը  երկուշաբթի է մեկնել Սյունիք՝ Սև լճի տարածք՝ ծառայություն իրականացնելու, մշտական կապը նրա հետ պահպանվել է։ Արթուր Նալբանդյանի ընտանիքն այս պահին փորձում է որևէ կերպ կապվել պաշտպանության նախարարության հետ՝ տեղեկություն ստանալու նպատակով։

Փորձում են ճշտել իրենց որդու գե րեվարված լինելըԱրթուր Նալբանդյանը ապրիլյան պատերազմին նույնպես մասնակցել է: 2016 թ ապրիլի մեկից ծառայության է անցել Արցախում ՝ Քարվաճառում որպես ավտոծառայության պետ եւ մասնակիցը դարձել քառօրյա պատերազմի: Հարազատների համար, սակայն, անմոռանալի է 2015թ-ը, երբ Արթուրը ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ղեկավարությամբ թափանցել է թշնամու թիկունք եւ ոչնչացրել կարևոր նշանակության զինտեխնիկա, որի համար պարգևատրվել է մեդալով:Արթուրի քույրը՝ Անին, պատմում է, թե ինչպես են զորամասում բոլորն իմացել, իբր Արթուրը զոհվել է, քանի որ բարձրանալով դիրքեր հայտնվել է կրակաhերթի տակ:

Որքան է եղել բոլորի զարմանքը, երբ Արթուրը դիրքերից իջել է ողջ եւ առողջ:

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ