Էմմին շնորհակալություն է հայտնում կառավարությանը իր հայրիկի քանդակած արձանը վերականգնելու համար

Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ «Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը:

Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար:

Այդ ցանկում ընդգրկված են նաև Կոտայքի մարզի 3 հուշարձանների վերականգնման, ամրակայման ծրագրեր

Չարենցավան համայնքի «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում
Բյուրեղավան համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում
✅Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում:

Հիշեցնեմ, որ «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնվելու է զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ