«Այլ ընկերություններ ոչնչացնելով, չենք կարող ստեղծել ազգային փոխադրող»․ Տաթևիկ Ռևազյան

«AirArabia»-ն և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) այսօր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոսթեր, ինչը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։

«Իհարկե, շատ դժվար է հաջողակ ավիաընկերություն ստեղծելը, քանի որ ոլորտը շատ մրցակցային է։ Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք ներգրավել լավագույն մասնագետներին, որոնք կիսում են մեր հավատը հաջողության հանդեպ»,–ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով` հայաստանյան շուկայում այլ լոուքոսթերների ներկայությունը չի խանգարի նոր ընկերության զարգացմանը և ուղևորահոսքն էլ մեծ կլինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ