Առուշ Առուշանյանի՝ համայնքապետի համեստ աշխատավարձով կուտակած միլիոնների հայտարարագիրը

Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը 2021 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը:

Ըստ դրա՝ Առուշանյանը տարեսկզբում միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 4 անշարժ գույք Գորիսում, որոնք տարեվերջում պահպանվել են. մասնավորապես՝ 2 հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն եւ 1 նոր կառուցված, սակայն դեռ իրավունքի պետական գրանցում չստացած շինություն:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 1930 թվականի «ZIL» բեռնատար, որը տարեվերջում պահպանվել է:

2020-ի սկզբում Առուշանյանը «Գոր Մետալ» ՍՊԸ-ում 62 մլն 822 հազար 800 դրամ հանձնած փոխառություն է ունեցել, որը տարեվերջում արդեն չի եղել:

Տարեսկզբում Գորիսի համայնքապետի կանխիկ միջոցները կազմել են՝ 240 մլն դրամ, 380 հազար դոլար եւ 112 հազար եվրո, որը տարեվերջում նվազել է՝ դառնալով՝ 234 մլն դրամ, 300 հազար դոլար եւ 105 հազար եվրո:

2020 թվականին Առուշանյանը 85 մլն 387 հազար դրամ շահաբաժին եւ 62 մլն 822 հազար 800 դրամ փոխառություն է ստացել «Գոր Մետալ» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ 3 մլն 252 հազար 204 դրամ աշխատավարձ է ստացել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ