Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետին 5 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել: Բացի դրանից՝ ՔԿ-ն հուլիսի 12-ին տեղեկացրել էր Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մասին, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ