Բադալյան ընտանիքի միջոցներով վերակառուցվել են Դիլիջանի շատրվանները

Օրերս Դիլիջանում շահագործման է հանձնվել Վիգեն և Վահե Բադալյան եղբայրների օժանդակությամբ վերակառուցված շատրվանները՝ նոր շունչ ու տեսք տալով զբոսաշրջային կենտրոն համարվող քաղաքին:

Սա Բադալյան ընտանիքի միակ օժանդակությունը չէ Դիլիջանին:

Նրանց և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում վերակառուցվում են Դիլիջան համայնքի կանգառները, Հաղարծին գյուղում կառուցվել է մանկական խաղահրապարակ և բարեկարգվել գյուղի հուշարձանը:

Այս պահին զրոյից կոյուղի է անկացվում Հաղարծին գյուղի թաղամասերից մեկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ