ՊՆ-ն հայտարարել է ճաշարանային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է նախարարության վարչական համալիրի անձնակազմի համար ճաշարանային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման «ՀՀ ՊՆ-ԾՁԲ-21-7/4» ծածկագրով մրցույթ:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ներկայացված են մրցույթի հրավերում:

1.1 ՀՀ պաշտպանության նախարարությունը (իրավաբանական հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի 5)
(այսուհետ` Պատվիրատու) Հրավերի միջոցով հրավիրում է մասնավոր տնտեսվարողներին (այսուհետ`
Մասնակից) ներկայացնելու առաջարկներ (այսուհետ՝ հայտեր) ՀՀ ՊՆ վարչական համալիրի
աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման վերաբերյալ` ՀՀ պաշտպանության
նախարարության հետ պայմանագրի կնքման հնարավորություն ստանալու նպատակով։

1.2 Հրավերը նպատակ ունի Պատվիրատուի կողմից առաջարկված ընթացակարգին (այսուհետ՝
Ընթացակարգ) մասնակցելու մտադրություն ունեցող մասնակիցներին տեղեկացնելու գնման ընթացակարգի
պայմանների` գնման առարկայի, գնման ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ
պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու գնման ընթացակարգի հայտը պատրաստելիս։

1.3 Հայտի կազմման և մասնակցության վերաբերյալ ընթացակարգերն ու հրահանգները ներկայացված են
ստորև։

1.4 Հրավերի տրամադրման համար գումար չի նախատեսվում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ