ԻՆչու է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ազատվել է պաշտոնից

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից այլևս չի զբաղեցնելու իր պաշտոնը:

Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հարցին՝ Փոլադյա՞նն է ազատման դիմում ներկայացրել, թե՞ նրան ազատել են աշխատանքից, Շաբոյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել:

Ազատման պատճառների մասին իմանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Կարեն Փոլադյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն եւ Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարեցին դեպարտամենտում կատարված առերեւույթ չարաշահումների մասին:

Մասնավորապես, ըստ ՊՎԾ ուսումնասիրության, 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն նույն ժամանակահատվածում եղել են աշխատավայրում: Բացի այդ, աշխատակիցները, գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների տրամադրած՝ գիշերակացը հավաստող փաստաթղթեր, ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 42 միլիոն դրամ գումար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ