Սիսիանի համայնքապետի «արքայական» կապիտալը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը 2021 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը:

Ըստ դրա` Սարգսյանը տարեսկզբում ունեցել է 3 անշարժ գույք՝ համատեղ սեփականության իրավունքով բնակարան Երեւանում եւ միանձնյա սեփականության իրավունքով 1 արտադրական եւ 1 հասարակական նշանակության շինություն Սիսիանում:

2020 թվականի ընթացքում Սարգսյանը Երեւանի Կենտրոնում 47 մլն 290 հազար դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Արդյունքում` տարեվերջում նա ունեցել է 4 անշարժ գույք:

Որպես շարժական գույք Սիսիանի համայնքապետը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության «TOYOTA» ավտոմեքենա, որը տարեվերջում պահպանվել է:

2020-ի վերջում Սարգսյանը ընդհանուր առմամբ 3 հանձնած փոխառություն է ունեցել՝ ընդհանուր 50 մլն 400 հազար դրամի չափով:

2020-ի սկզբում նա կանխիկ ունեցել է 7 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 8 մլն 500 հազար դրամ:

2020-ին Սիսիանի համայնքապետը 3 մլն 816 հազար դրամ աշխատավարձ է ստացել Սիսիանի համայնքապետարանից, 1 մլն 200 հազար դրամ վարձակալության դիմաց վճար է ստացել «Վավ Շին» ՍՊԸ-ից եւ 59 հազար 117 դոլար փոխառություն է ստացել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից:

Սարգսյանի կինը՝ Շուշան Հովհաննիսյանը տարեսկզբում միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 6 հողամաս Սյունիքի Վաղատին համայնքում, որը տարեվերջում պահպանվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ