40-ամյա մի կին դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր

Վաղարշապատի իրավապահները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։

Այս մասին տեղեկացնում էՀՀ ոստիկանությունը:

Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվել ու բաժին բերման է ենթարկվել գնորդներից մեկը։ Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 40-ամյա կնոջը։ Շուտով պարզվել է, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվել է։ Հայտնաբերվել է «լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից: Նա նույնպես հայտնաբերվեց ու տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ