33 վարորդ տեղում զրկվեց մեկ տարով մեքենա վարելու իրավունքից․ որն է պատճառը

Վարորդները նաև պետք է իմանան, որ որոշ խախտումների դեպքում նախատեսված են պատժամիջոցներ, որոնց հետևանքով վարորդները զրկվում են մեքենա վարելու իրավունքից։

Այդ պատժամիջոցների թվում են առանց թույլտվության մեքենայի վրա կարմիր և/կամ կապույտ փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը, առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով մեքենա վարելը, հանրային տրանսպորտի «դեղին» համարանիշերի անօրինական օգտագործումը, ՃՈ տեսուչի` մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելը, արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը։

Նախկինում այս խախտման դեպքում նախատեսված էր 200 հազար դրամի տուգանք (մոտ 420 դոլար)։ Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում կամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք և կալանք մինչև 2 ամիս ժամկետով, ինչպես նաև վարորդը 1 տարով զրկվում է զբաղեցնել որոշ պաշտոններ և կատարել որոշ գործուենություն։

Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելուն, ապա այստեղ արդեն պատժամիջոցները խստանում են, մասնավորապես, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում կարելի է 1 տարով զրկվել վարորդական իրավունքից, իսկ եթե վարորդը խուսափում է զննություն անցնել սթափության վիճակը ստուգելու համար, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից։

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներն ու տաքսիները ոչ սթափ վիճակում վարելու դեպքում վարորդը զրկվում է վարելու իրավունքից 6 ամիս ժամկետով, իսկ եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, ապա վարորդը զրկվում է վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։

Նոր համակարգով նախատեսվում է քրեական պատասխանատվություն երթևեկության կանոնների մի շարք խախտումների դեպքում, եթե դրանք կրկնվել են մեկ տարվա ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ