Կդառնա՞ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետ, թե՞ ոչ․ Պապիկյանի պատասխանը՝ հնչած հարցին

Կդառնա՞ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետ, թե՞ կշարունակի պաշտոնավարել որպես ՏԿԵ նախարար: «Մամուլն այսօր գրել էր, որ նշանակվելու եք փոխվարչապետ»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց, թե մամուլն իրեն ամեն օր մի պաշտոնում տեսնում է:

Շիրակի մարզային այցի ընթացքում հնչած հարցին Պապիկյանը պատասխանեց.

«Ես կծառայեմ այն պաշտոնում, որտեղ ինձ կտեսնեն իմ գործընկերները, երկրի վարչապետը, քաղաքական թիմը: Ինձ լավ եմ զգում բոլոր այն տեղերում, որտեղ ինձ կտեսնեն»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց նա:

Խոսվեց նաև Սյունիքի համայնքապետների ձերբակալությունների և ընդդիմության կողմից դրանք ասֆալտին փռելու բեմականացում որակելու մասին: Պապիկյանն ասաց՝ դա ընդդիմության գնահատականն է:

Կա՞ արդյոք քաղաքական հետապնդում: Ըստ Սուրեն Պապիկյանի՝ իրավապահ համակարգն իր գործն է անում:

«Չեմ կարծում, որ քաղաքական միջամտության կարիք կա: Եթե իրավապահներն ունեն փաստեր, և դրանցով որևէ մեկը պետք է կալանավորվի կամ ձերբակալվի, ուրեմն պիտի կալանավորվի:

Հաշվեհարդար չի կարող լինել, որովհետև հաշվեհարդար տեսնող, որոշումն ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդն էլ իր որոշումը կայացրել է հունիսի 20-ին»,- նշեց Պապիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ