Քոչարյանի խոստումները օդ էին, Մխիթար Զաքարյանը շուտ էր հասկացել, դրա համար էր ընտրություններից առաջ մեղայականով դիմել ՔՊ-ականներին

Դեռևս  արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝  հունիսի  19-ին հայտնել էինք, որ Մեղրիի քաղաքապետի հարազատները փորձել են կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ամեն  ինչ սկսվեց  այն բանից  հետո, երբ համացանցում հրապարակվեցին  Քոչարյանի թիմակից Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հունիսի 21-ին  դեպի Մինսկ պատվիրած ավիատոմսերի լուսանկարները։

Այսօր արդեն  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը հրապարակեց Մեղրիի նախկին ղեկավարին, տեղակալին և գլխավոր մասնագետին առաջադրված մեղադրանքները։ Իսկ  ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել էր։

Ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը  հասկացել էր,  որ երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինելու,  Քոչարյանի խոստումները օդ էին և  ուշ թե շուտ օրենքի առաջ պատասխան է տալու գործած ապօրինությունների համար։

Հենց սրանով է  բացատրվում  այն փաստը,  որ  Մխիթար Զաքարյանի հարազատները դեռևս  արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝  հունիսի  19-ին  փորձել էին կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին համայնքապետի  մեղքերը  մեղմելու նպատակով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ