Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

 

Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է։

Գառնու տաճար, Խոր վիրապ, Դվինի հնավայր և Ազատի ջրամբար տանող 18 կմ ճանապարհահատվածի բարեկարգումը մոտ 2 միլիարդ դրամ կարժենա։

Հավելենք, որ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Չնայած կարևոր նշանակությանը` խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։

Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։ Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը` դեպի

մայրաքաղաք։ Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։

Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝

Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։ Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին` էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ երկու միլիարդ դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ