Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել ԼՂ Վանք գյուղի բնակիչների համար

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս ռազմական բժիշկների ժամանման համար գյուղապետարանը տեղական հիվանդանոցում աշխատանքային սենյակներ էր պատրաստել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ստանալու և տրամադրելու համար:

«Մեր գյուղում ունենք մոտ 1400 բնակիչ և ևս 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկները քիչ են: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար», — ասաց Վանք գյուղի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ