Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված որդուն

Երգիչ Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել որդու՝ Ռոբերտի մկրտության արարողությունից: Նոր տեսահոլովակը Միհրանը ներկայացրել է «Հոր օրորը» երգի հիման վրա:

Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին իրենց որդուն մկրտել են 1-ամյակի օրը։ Նրան ընտրել էին Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցին, որտեղ նաև պսակադրվել էին։ Մկրտությունից հետո զույգը մեծ խնջույք էր կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում, որին ներկա էին մեծ թվով հյուրեր։

Նույն օրը Միհրանն ու Արփին կազմակերպել էին նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը։ Փոքրիկ Ռոբերտն ընտրել էր ֆուտբոլիստի մասնագիտությունը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ