«Շնորհակալ եմ այս հանդիպման, անցկացրած լավ ժամանակի եւ այն ջերմ խոսքերի ու օրհնանքների համար…». Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Շնորհակալ եմ այս հանդիպման, անցկացրած լավ ժամանակի եւ այն ջերմ խոսքերի ու օրհնանքների համար, որ ստացա մեր հպարտ կանանցից, հերոս որդիներ դաստիարակած մայրերից»:

Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքի 2021 թ. առաջին ծնունդն էր լինելու Արենը, ծնվեց Երևանում: Հիմա՝ 6 ամսական, պայքարում է խաղաղ քնի համար:

Գյուղի 23 տնտեսության շուրջ 80 բնակիչ, որ Հայաստանից Արցախ էին գնացել, գյուղը ադրբեջանիցներին անցնելուց հետո վերադարձել են հետ՝ Հայաստան, բայց իրենց հետ բերել են արցախյան ավանդույթներ, բաղադրատոմսեր, համ ու հոտ: Համայնքի ղեկավարի կինը՝ Լիդա Հարությունյանը, ժենգյալով հաց Հայաստանում դեռ չի պատրաստել, ասում է՝ շուտով՝ հաջորդ հանդիպմանը: Իսկ համայնքի բնակիչներով հաճախ են հանդիպում՝ այդպես կարոտը հաղթահարելը հեշտ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ