Տեսակադրեր են հրապարակվել Հրազդան տոնավաճառի դիմաց տեղի ունեցած վրաերթից

Համացանցում տեսակադրեր են տարածվել երեկ երեկոյան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց տեղի ունեցած վրաերթից։ Վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ