200.000 ԱՄՆ դոլար գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը

Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակը, որւմ ասված է.

Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: «Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ, դա կբարձրացնի բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը: Լինելով Հայաստանում համեմատաբար նոր մոտեցում, որպես մոդել դա կարող է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը հուլիսի 12-ին ստորագրել են ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է», — ասել է Յելեն:

«ԲՀՀ –ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը»,-հավելեց նա:

Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը և տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:

«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին», — նշել է Կարեն Մանվելյանը: -Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվեն»:

«Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում, անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:

Այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ- ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը:

Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ