«Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը»․ Իոանիսյանն անդրադարձել է իր հասցեին հնչած արտահայտությանը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան գրառմաբ անդրադարձել է այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պարբերաբար կրկնել է, դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա։ Նա մանրամասնել է, թե ինչպես է ձայնագրությունը եւ գրությունը հասել քրեական ոստիկանության պետին։

««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա: Դա սուտ է:

Հունիսի 18-ին Չարչյանի ժողովի ձայնագրությունը մեր աղբյուրից ստացել ենք ժամը 13:57… Ժամը 14:14 ես այդ ձայնագրությունը ուղարկել եմ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու զանգել-ասել եմ, թե երբ ու որտեղ է այն կատարվել:

Ժամը 14:40 նոր այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում՝ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում (երևի սա է անանուն աղբյուրը): Ժամը 15:20 այդ ձայնագությունը, բոլոր մանրաամսներով, հրապարակվեց Fip.am «Փաստերի ստուգման հարթակում», իսկ ժամը 15:45-ին Արթուր Սաքունցի ստորագրությամբ գրությունը ուղարկվեց Քրեական ոստիկանության պետին:

Հիմա չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը»,- գրառել է Իոանիսյանը:

Գրության պատճենը՝ ստորեւ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ