Գերությունից վերադարձած Նարեկը սկսել է զբաղվել բիզնեսով, նա արդեն սեփական թռչնաֆաբրիկան ունի


Գերությունից վերադարձած Նարեկը սկսել է զբաղվել բիզնեսով, նա արդեն սեփական թռչնաֆաբրիկան ունի։

Հավելենք, որ  ռուսական կողմի միջնորդությամբ հայ ռազմագերիների 15 հոգանոց խմբի վերադարձից առաջ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձից հետո Էրեբունի օդանավակայանում լրագրողներին ասել էր, թե քարտեզներն անձամբ ինքն է փոխանցել։

Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ` հայրենիք վերադարձած 15 ռազմագերիները Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել էին 6-ամսյա ազատազրկման սահմանն ապօրինի հատելու համար։ Բաքուն, սակայն, չի վերադարձրել նույն խմբում մեղադրվող, բայց 4-ական տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Ավագյանին ու Գեղամ Սերոբյանին։

ՄԻԵԴ ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը խոսելով 44 -օրյա պատերազմի մասին և անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային, հայտնել է, որ այս պահին հաստատված կան 45 գերիներ, բայց նրանց թիվը բավականին մեծ է, իսկ անհետ կորածներից ոմանց ՀՀ վերադարձած գերիները տեսել են Բաքվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ