«Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել…»․ փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ է հայտնել Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության վերաբերյալ։

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ այսօր ժամը 00։00-ի սամաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել ենք։

Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։»,-մասնավորապես գրել է փաստաբանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ