Վարանդայի շրջանում կասետային ռումբի պայթյունի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է վիրավորվել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորումներ է ստացել Եվլախի շրջանի մի բնակիչ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ֆիզուլիի շրջանի դատախազությունը քննություն է իրականացնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ