«2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, պարզապես հայտարարել է, որ գոծի չի գալու… «Պատիվ ունեմ» դաշինքի այսօրվա գոհարներից». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատիվ ունեմ» դաշինքի այսօրվա գոհարներից.

1. 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, պարզապես հայտարարել է, որ գոծի չի գալու։ Այդպես Դավիթ Հարությունյանը հիմնավորում է այն, որ կառավարությունն այն ժամանակ հատուկ որոշում կայացրեց, որ Սերժ Սարգսյանի չմնա վարչապետի ժ/պ։ Մարդու մոտ, պահի տակ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխության այդ օրը հենց Դավիթ Հարությունյանը չի Սերժ Սարգսյանին ասել, որ պաշտոնավարումը դադարեցնելու համար պետք է ոչ թե հրաժարական, այլ հենց այդ խուճուճ ընթացակարգը։

2. Այս ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է ավելի շատ, քան երբևէ։ Այսինքն, ըստ այս մարդկանց, ռեսուրսը այժմ ավելի շատ է չարաշահվել, քան, ասենք, 2017-ին, երբ բոլոր պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում մարդկանց ստիպում էին ՀՀԿ-ի համար ընտրողներ ցուցակագրել։ Կամ, ասենք, այժմ ավելի վատ է եղել, քան 2008 թվականին, երբ ընդդիմության ցույցի դեմ բառացիորեն զրահատեխնիկա հանվեց։

Այդուհանդերձ պետք է ասել, որ Դավիթ Հարությունյանը ցույց տվեց, թե իրական իրավաբանը որն է։ ՍԴ-ում հիմնական օպոնենտը հենց ինքն է և ոչ Արամ Վարդևանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ