Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել

Հայաստանը մտադիր է 2019 թվականի վերջում և 2020-ի սկզբին ստանալ ռուսական չորս ՍՈՒ-30ՍՄ մարտական ինքնաթիռ, ընդհանուր առմամբ՝ Երևանը ցանկանում է ձեռք բերել նման 12 ինքնաթիռ:

Այդ մասին երկուշաբթի «IDEX-2019» զենքի ցուցահանդեսի ժամանակ РИА Новости-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները ՍՈՒ-30ՍՄ-ի հերթական փաթեթի մատակարարման վերաբերյալ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ այդ արտադրանքը կարող է պատրաստ լինել, կան ներկրման հետ կապված խնդիրներ և այլն: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ մինչև այս տարի կամ, ծայրահեղ դեպքում, հաջորդ տարվա սկզբին» — ասել է նա:

Պատասխանելով РИА Новости-ի այն հարցին, թե որքա՞ն նման ինքնաթիռներ կցանկանար գնել հայկական ռազմական գերատեսչությունը, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էկսկադրիլյայի մասին է (12 ինքնաթիռ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ