«Կառավարությունը պատասխան կտա այն բանի համար, որ մենք կորցրել ենք Լեքսոյին», — ասել է Խոշտարիան լրագրողներին:

«Դրոա» շարժման հիմնադիր, ընդդիմադիր Ելենա Խոշտարիան կարմիր ներկ է լցրել Վրաստանի կառավարության շենքի մուտքում՝ կառավարությանը մեղադրելով «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատորի մահվան համար:

Հուլիսի 5-ին բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Մահվան ճշգրիտ պատճառները դեռ հայտնի չեն: Նա տուժել էր ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, կոտրվածքներով նա մի քանի օր բուժվել է կլինիկայում, հետո դուրս գրվել:

«Կառավարությունը պատասխան կտա այն բանի համար, որ մենք կորցրել ենք Լեքսոյին», — ասել է Խոշտարիան լրագրողներին: Նա համոզված է, որ կառավարությունը պատասխանատու է անկարգությունների և «երկրում ժողովրդավարության ցածր մակարդակի համար, ինչը հանգեցրեց բախումների»: Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ցավակցել է օպերատորի ընտանիքին և վստահեցրել, որ մեղավորները կպատժվեն:

Այսօր Վրաստանի ընդդիմությունը որոշել է խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաք կանցկացնել «Մարդասպան կառավարությունը պետք է հրաժարական տա» կարգածոսով՝ օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ