Շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են Lexus-ը, BMW-ն, Nissan Teana-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում Սարալանջի ճանապարհին բախվել են BMW, Lexus, Oepl և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտպօագնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնութունը:

Կայքի տեղեկություններով՝ 2 ավտոմեքենաները սկզբում բախվել են, ու վարորդները սպասել են ԱՊՊԱ-ի ժամանմանը, որից հետո ևս 2 ավտոմեքենա է բախվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ