Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW-ն կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նիկողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վ աշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ