Պատվաստման համար Հայաստան եկող իրանցիների մեծ հերթ է գոյացել

Կորոնավիրուսի անվճար պատվաստման համար Հայաստան եկող Իրանի քաղաքացիների հերթեր են գոյացել հայ-իրանական սահմանին։ Իրանական լրատվամիջոցները մի քանի օր է՝ գրում են, որ իրանցիների թիվն այնքան մեծ է, որ նրանք հերթերում սպասում են մի քանի ժամ։

Սահմանը հատելու գործընթացը սովորականից երկար է տեւում, քանի որ Հայաստան մտնելու համար  նրանք պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հերթում սպասող իրանցիներից շատերի ինքնազգացողությունը հաճախ  վատանում է։

Ի դեպ, պատվաստվելու համար Հայաստան գալն այնքան է տարածված իրանցիների շրջանում, որ  հատուկ տուր փաթեթներ կան: Մայրաքաղաքի պատվաստման շարժական կետերում վերջին շրջանում նրանց հերթեր են գոյանում։ Այստեղ պատվաստվողները նշում են, որ Իրանում պատվաստում են բարձր տարիքի, ռիսկային խմբի քաղաքացիներին, եւ պատվաստվելու համար իրենք պետք է ամիսներով հերթում սպասեն։ Մինդեռ Հայաստանում նրանք կարող են անվճար, ժամերի ընթացքում ստանալ պատվաստումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ