«Չկայացած մեկը… Տղամարդ եղեք, չնայած ի՞նչ եմ խոսում». բլոգեր Մաշան՝ Սուրեն Շահվերդյանին

Բլոգեր Մագայի եւ Սուրեն Շահվերդյանի հեռակա վեճի քննարկումը շարունակվում է: «Քաղցած սպասում են» հաղորդման սկանդալային թողարկումից հետո Մագան ինստագրամյան իր էջում ներկայացնում է այն մարդկանց սթորիները, ովքեր իրեն աջակցություն են հայտնել:

Նրանց թվում է բլոգեր Մաշան, ով նախ շնորհավորել է Մագային.

«Մագա, մենք չենք ճանաչում միմյանց, սակայն շնորհավորում եմ քեզ այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Ինչ-որ մեկը ցանկանում էր նվաստացնել քեզ, սակայն ցույց տվեց, թե քո հետեւորդներն ինչքան շատ են քեզ սիրում: Ինչ-որ մեկի չկայացած լինելու շնորհիվ դու հասկացար՝ ինչքան կայացած ես: Հարգելի հաղորդավարներ եւ հարցազրուցավարներ, միշտ հիշեք, որ ավելի լավ է մարդ չիմանա ոչ մի աղյուսակներ, բայց մարդ լինի, քան իմանա աշխարհի բոլոր աղյուսակներն ու իմանա բոլոր գրողներին, բայց չիմանա, թե ինչ ասել է մարդու տուն հյուր գնալ, եւ այդ տանը հյուրին վայել ու հարիր ձեւով պահել: Եվ ի վերջո, տղամարդ եք, հարգելիս, տղամարդ, չնայած՝ ի՞նչ եմ խոսում»:

Բլոգեր Մաշան նաեւ նշել է, որ այս ձեւով նրանք պարզապես ցույց են տվել իրենց անդաստիարակ լինելը:

Հիշեցնենք, որ Մագայի մասնակցությամբ հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի վերաբերյալ Մագան Starnews-ին ասել է հետեւյալը.

«Հաղորդումը նայող մարդկանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, որը ուզել են՝ թողնեմ, սակայն ես էի ավելի շատ ծաղրում նրանց՝ պատասխանելով՝ չգիտեմ»:

Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել, քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ