Պատգամավորների ու կառավարության անդամների միջև ֆուտբոլային հանդիպում է անցկացվել

Նախօրեին պատգամավորների ու կառավարության անդամների միջև ֆուտբոլային հանդիպում է անցկացվել։

Ինչպես Facebook–յան իր էջում նշել է Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։

«Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին», – նշել է Հայրապետյանը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում նշել է, որ ԱԺ թիմը պարտվեց՝ մոտ ապագայում ռևանշի ակնկալիքով։

«Հ.Գ. կառավարության հետ հարցուպատասխանը նկատի չունեմ, Հ.Հ.Գ. ես գոլ չեմ խփել», – կատակելով` նշել է Թորոսյանը։

Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։ Հույս ունեմ, որ…

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on Sunday, February 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ