Հադրութի շրջանում ևս 3 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ