«Հանրությունը տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը, եկեք անհապաղ ավարտենք»․ Ի՞նչ է կատարվում այս պահին ՍԴ-ում

Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ որոշեց մերժել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու միջնորդությունը: Նիստի ընթացքում որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Թովմասյանն ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստի ընթացքում ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությունը երկրորդ անգամ էր ներկայացրել:

ՍԴ դատավորը երկրորդ անգամ միջնորդությունը պայմանավորել էր նրանով, որ նախորդ անգամ ինքը հղում էր արել մեկ այլ հոդվածի, ու վրիպակ էր տեղ գտել:

Նախորդ անգամ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, հղում անելով օրենքին, նշել էր, որ hանրապետության նախագահը սույն գործով վկայի դատաիրավական կարգավիճակ չունի:

Նախագահի վերաբերյալ միջնորդության հարցից հետո Սահմանադրական դատարանի նիստը շարունակվել է հարցուպատասխանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ