Սուրեն Պապիկյանը ծանոթացել է իր կողմից հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։

Այս մասին իրազեկում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային_դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի ուղեկցությամբ եղել է Մ—6 ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ՝ շուրջ 51,74 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի Այրում-Հաղպատ, Սանահին կայարան-Հաղպատ տեղամասերում, ծանոթացել է Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում ասֆալտապատման ավարտված աշխատանքների արդյունքին։

Այցելած տեղամասերում ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների հետ, տվել է ծրագրի կատարման ընթացքին առնչվող հանձնարարականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ