ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից տարածած լուրը և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ