Վարչապետի ախորժակ ունեցող Վանեցյանը մոտ 4մլն դոլար է ծախսել արտահերթ ընտրություններին

Հայաստանում արտահերթ ընտրությունների  ժամանակ  «Պատիվ ունեմ» դաշինքը  բավականին մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել։  Դաշինքը  գլխավորում էին Սերժ Սարգսյանն ու Արթուր  Վանեցյանը։ Իսկ ինչպես  հայտնի է շատերին, Սերժ Սարգսյանը հայտնի է իր ժլատությամբ և երբեք  սեփական  միջոցները չի  ներդրել քաղաքական թիմի  ու  ընդհանուր  գործի համար։

Ինչպես  հայտնում է «Պատիվ ունեմ» դաշինքից  մեր  հավաստի աղբյուրը,  արտահերթ ընտրությունների  ժամանակ բոլոր ֆինանսական հարցերը լուծել  է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր  Վանեցյանը։ Ըստ  աղբյուրի՝  Վանեցյանը արտահերթ ընտրությունների  ժամանակ  անձնական իր միջոցներից  մոտ 4ՄԼՆ դոլար է ծախսել, ընդ որում դրա մեջ մտնում են նաև որպես  ընտրակաշառք  բաժանված գումարները։

Սակայն մի բան փաստ է, որ  Վանեցյանի  ծախսած 4ՄԼՆ դոլարը  անարդյունավետ էր, քանի  որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ ԱԺ-ի  անցողիկ շեմը  չկարողացավ հաղթահարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ