«Հրայր Թովմասյանի պարտադրանքով և ճնշումներով խախտվեց Արցախի ներքին քաղաքական կյանքը…». ԱՀ ԱԺ պատգամավոր

Հրայր Թովմասյանը միջնորդում է ՍԴ կանչել նախագահ Արմեն Սարգսյանին, որպես վկա, բացատրելու, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը։

Առաջ են գալիս տրամաբանական հարցեր.

  • 1.Ո՞րն է նման մտահոգության պատճառը։
  • 2.Արդյո՞ք սրանից քաղաքական պատվերի հոտ չի գալիս։
  • 3.Մի՞ թե այլ օր նշանակելը որևէ էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա։

Այն, որ 2017թ. Արցախի Հանրապետությանը պարտադրված և Հրայր Թովմասյանի կողմից հեղինակած սահմանադրական փոփոխությունները էականորեն ազդեցին Արցախի ներքաղաքական կյանքի վրա, դա փաստ է։

Բոլորը գիտեն,որ փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել են մեծ ճնշումների ներքո։

Փաստացի , Արցախում ընտրական գործընթացները հետաձգվեցին 3 տարով, և Արցախում որևէ մեկը, անկախ իր սեփական տեսակետից, չուներ իրավիճակը կանխելու ազդեցության լծակներ։

Ինչու՞… Ու՞մ պատվերով և ինչպիսի՞ ճնշումներով տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններն Արցախում։ Սա պետք է Ձեզ մտահոգի պարոն Թովմասյան։

Բավական է շրջանառության մեջ դնել կեղծ և արհեստական օրակարգեր։

Այս մասին իր էջում գրել է Արամ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ