Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը:Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Քոչարյանին ժամեր առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:Ալումյանը, սակայն, այս պահին չցանկացավ դիրքորոշում հայտնել առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ:
Չի բացառվում, որ այս ենթադրյալ կաշառք ստանալու դրվագը առնչություն ունենա Սիլվա Համբարձումյանի հետ: Բանն այն է, որ Սիլվա Համբարձումյանը 2018 թվականի նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ ե՛ւ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին ե՛ւ ․․:
Այս արտահայտությունների համար Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը):
Համացանցում հայտնվել է գաղտնալսման նոր՝ հումորային տարբերակ, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: